Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ ԵԽԽՎ Համազեկուցողները Արձանագրած Են Լաչինի Միջանցքին Փակ Ըլլալը

ԵԽԽՎ Համազեկուցողները Արձանագրած Են Լաչինի Միջանցքին Փակ Ըլլալը

by MassisPost

Եւրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)` Հայաստանի պարտաւորութիւններու կատարման վերահսկողութեան համար պատասխանատու համազեկուցողներ Քիմմօ Քիլիւնենը (Ֆինլանտա) եւ Պորիանա Օպերկը (Շուէտ) Փետրուար 18-ին այցելած են Հայաստանը Արցախին կապող Բերձորի ճանապարհի (Լաչինի միջանցք – Խմբ.) անցակէտ ու արձանագրած անոր փակ ըլլալը: Այս մասին Ֆէյսպուքի իր էջով տեղեկացուցած է Սիւնիքի մարզպետարանը:

«Սիւնիքի մարզպետ Ռոպերթ Ղուկասեանը Փետրուարի 18-ին դիմաւորել եւ ուղեկցել է փաստահաւաք առաքելութեամբ Սիւնիք ժամանած` Եւրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)` Հայաստանի պարտաւորութիւնների կատարման վերահսկողութեան համար պատասխանատու համազեկուցողներ Քիմմօ Քիլիւնենին` Ֆինլանտայից եւ Պորիանա Օպերկին` Շուէտից: Նրանց ուղեկցում էին Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը, ԱԺ պատգամաւոր Արուսեակ Ճուլհակեանը:

Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սիւնիքում ապաստանած արցախցիներին: «Այստեղ ենք փաստահաւաք առաքելութեամբ` պարզելու, թէ իրականում ինչ է կատարւում Հայաստան-Արցախ սահմանին: Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպէսզի ներկայացնենք մեր զեկոյցներում», նրանց ասաց Քիմմօ Քիլիւնենը:

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաեւ Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակէտ ու արձանագրել մայրուղու փակ լինելը», կ’ըսուի հաղորդագրութեան մէջ:

Հարակից Նյութեր

Leave a Comment