Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Տարօն Չախոյեանը Ֆէյսպուքի իր էջով տեսանիւթ հրապարակած է՝ խօսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան առաջնորդներուն կողմէ շրջանառուող հերթական կեղծ թեզին մասին:
«300 հազար ատրպէյճանցիների կեղծ թեզը շրջանառող քաղաքական ուժը հիմա էլ յայտարարում է, թէ կազի գինն է թանկանալու: Իրականում ազդակ են ուղարկում կազի մատակարար իրենց տէրերին, որպէսզի կազը թանկացնեն, ու դրանով հնարաւոր լինի իշխանութին զաւթելու:
«Հիասթափեցնեմ, Հայաստանում կազը չի թանկանալու, որովհետեւ դրա համար կան պայմանագրեր: Բայց եթէ անգամ թանկանայ, Հայաստանը ծայրագաւառ չի դառնալու զուտ նրա համար, որ կազը չթանկանայ»,- ըսած է Չախոյեան:

