Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Աշխատավարձ Չստացող Քահանայ Պէտք Չէ Ըլլայ Հայաստանի Մէջ, Համայնքը Պէտք Է Իմանայ՝ Քանի Լումայ Մտաւ Եկեղեցի. Փաշինեան

Աշխատավարձ Չստացող Քահանայ Պէտք Չէ Ըլլայ Հայաստանի Մէջ, Համայնքը Պէտք Է Իմանայ՝ Քանի Լումայ Մտաւ Եկեղեցի. Փաշինեան

by MassisPost

«Եկեղեցու մասին զեկոյցում յղում ենք տուել տարբեր աղբիւրների՝ ցոյց տալու, որ այդ ճգնաժամը մենք չենք ստեղծել, դուք էք գրել դրա մասին, այսինքն՝ մենք այդ ճգնաժամի հեղինակը չենք, ինչպէս ոմանք ուզում են ներկայացնել»:

Ճեպազրոյցի ժամանակ այս մասին ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ անդրադառնալով եկեղեցւոյ մասին զեկոյցին, որուն մէջ յղումներ կան մամուլի մէջ հրապարակուած յօդուածներուն:

Ըստ Փաշինեանի՝ եկեղեցու շուրջ ճգնաժամը, անկախ կամքէն, գոյութիւն ունի, եւ զեկոյցը ցոյց տուած է այդ բոլոր փաստերուն առնչութիւնը կանոնականութեան հետ, անոնց ապականոն ըլլալու մասին՝ ցոյց տալով Հայ Առաքելական Եկեղեցւոյ որոշ մարմիններու ոչ-օրինականութիւնը:

«Եկեղեցին ո՛չ կաթողիկոսն է, ո՛չ եպիսկոպոսները, եկեղեցին հաւատաւոր ժողովուրդն է, եւ հաւատաւոր ժողովուրդը դուրս է դրուած եկեղեցու կառավարումից: Եկեղեցու կառավարման աւանդոյթ են ծխական խորհուրդները, թեմական խորհուրդները, Ազգային եկեղեցական ժողովը, որը, ի հեճուկս սահմանվածութեան, չի սահմանուել:

«Պատկերացրէք՝ ՀՀ-ում կառավարութեան նիստեր չլինեն, ԱԺ նիստեր չլինեն: Կասէք՝ ոչինչ: Կ’ասէ՞ք: Եկեղեցում նոյն վիճակն է, բռնազաւթուած է եկեղեցին: Պատկերացնո՞ւմ էք՝ ես կարգավիճակ ունենամ, որը բացառում է իմ վարչապետ լինելը»,- ըսած է ան:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան նաեւ տեղեկացուցած է, որ քննիչ յանձնաժողով պիտի ստեղծուի, եւ անոր բերումով օրէնսդրական փոփոխութիւններ պիտի ըլլան:

«Եկեղեցու բռնազաւթումը պէտք է վերացուի, եւ հաւատաւորները, հաւատացեալները, բանաւոր հոտը, Աստծոյ բանաւոր հոտը, ինչպէս մեր սուրբ պատարագի բնագրում ասւում է, պէտք է լիարժէք մասնակից լինեն եկեղեցու կառավարմանը: Այսինքն՝ Կտրիճ Ներսիսեա՞նն է որոշում՝ սա այնտեղ լինի, նա այնտեղ լինի՝ ո՛չ, ինքը չի որոշում, համայնքն է որոշում՝ ով լինի քահանայ, կամ առնուազն մեծ ազդեցութիւն է ունենում դրա վրայ: Դա է մեր եկեղեցու աւանդոյթը, ոչ թէ ԿԳԲ գործակալների միջոցով որոշումներ կայացնելը:

«Մենք յատուկ ձեւով գնալու ենք այդ լուծումներին, այդ թւում՝ յենուելով Սահմանադրութեան վրայ, ըստ որի՝ ՀԱԵ-ի եւ պետութեան յարաբերութիւնները կարգաւորւում են օրէնքով: Աշխատավարձ չստացող քահանայ չպէտք է լինի ՀՀ-ում: Եկեղեցու համայնքը պէտք է իմանայ՝ քանի լումայ մտաւ եկեղեցի, ինչքան ծախսուեց, ինչի համար:

«Քահանաները պէտք է ընկերային երաշխիքներից օգտուեն: Այսօր մարդիկ առողջութեան ապահովագրութիւնից չեն կարողանում օգտուել, որովհետեւ հաստատուած աշխատավարձ չկայ նրանց համար: Էլ չեմ ասում, որ Կտրիճ Ներսիսեանը պէտք է հեռանայ, ուրիշ տարբերակ չկայ, պէտք է հեռանայ, եւ պետութիւնը բոլոր լծակներն օգտագործելու է դրա համար»,- ըսած է ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment