Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանը Պիտի Չկործանուի, Եթէ Կազի Գինը Թանկանայ․ Հայաստանի Քաղաքացիները Պիտի Ունենան Ե՛ւ Կազ, Ե՛ւ Կազի Դրամ․ Ղազարեան

Հայաստանը Պիտի Չկործանուի, Եթէ Կազի Գինը Թանկանայ․ Հայաստանի Քաղաքացիները Պիտի Ունենան Ե՛ւ Կազ, Ե՛ւ Կազի Դրամ․ Ղազարեան

by MassisPost

«Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Թագուհի Ղազարեանը լրագրողներու հետ զրոյցին անդրադարձած է կազի գինի հնարաւոր թանկացման։

«Կ’առաջարկէի որպէս աշխարհի վերջ չնկարագրել կազի թանկացումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ԵՄ չմտնելը, դա նոյնպէս տարբերակներից մէկն է: Հայաստանը կարող է սպառել բարձր գնով կազ, Հայաստանի Կառավարութիւնը պատրաստ է:

«Հայաստանի քաղաքացիները կ’ունենան ե՛ւ կազ, ե՛ւ կազի դրամ, եթէ դրա անհրաժեշտութիւնը լինի, եւ ես չեմ կարծում, որ Հայաստանը պէտք է զիջումների գնայ այնպիսի հարցերի հաշուին, որոնք կարմիր գծեր են կազի գնի պատճառով։

«Ժողովուրդ ջան, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը կազի կաթսայ է։ Այստեղից ընդամէնը տեխնիկական են Հայաստանի խնդիրներն այդ կազին մատչելիութիւն ունենալու, մենք կ’ունենանք ե՛ւ կազ, ե՛ւ կազի դրամ մինչեւ աժան կազի հասնելը:

«Մենք կը գտնենք քաղաքացիների համար լաւագոյն լուծումը, եւ պէտք չէ կազի գնի թանկացումը ներկայացնել որպէս աշխարհի վերջը, աշխարհի վերջը չի լինի, Հայաստանը չի կործանուի, եթէ կազի գինը թանկանայ»,- ըսած է պատգամաւորը։

Հարակից Նյութեր

Leave a Comment