Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ «Վարդավառ». Հայերէնը, Հայկական Տարազն Ու Մշակոյթը Առաջին Անգամ Տիզնիի Մէջ

«Վարդավառ». Հայերէնը, Հայկական Տարազն Ու Մշակոյթը Առաջին Անգամ Տիզնիի Մէջ

by MassisPost

Disney Junior ալիքը առաջին անգամ հայկական մշակոյթը ներկայացուցած՝ «Մինի Մաուսի Զուարճանքի տուն» cartoons-ի «Վարդավառ» դրուագով։

Միքի եւ Մինի Մաուսերը ընկերներուն հետ կը տօնեն հայկական աւանդական «Վարդավառը»։ Գառնիի տաճարն ու Քասքատը յիշեցնող յետնապատկերի առաջին ծրագրով Աստղիկը Մինի Մաուսին կը ներկայացնէ իր հայկական տարազը, կը խօսի հայերէն։ Աստղիկին հնչիւնաւորած է հայկական արմատներով Լիանա Պտեուին։

Դրուագի առաջին ներկայացումը տեղի ունեցած է Մարտ 1-ին։

Բնագրին հեղինակը Քեթլին Սարնելլի Կապուկչեանն է, որուն ամուսինը հայ է։ Լոս Անճելեսի մէջ գործող Հայկական ֆիլմի ընկերութիւնը կը տեղեկացնէ, որ դրուագին մէջ նաեւ Չիփն ու Տէյլը խորոված կ’ընեն ու թան կը վաճառեն։

Հարակից Նյութեր

Leave a Comment