Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Հարկային Եկամուտները Աճած Են 15,2 Տոկոսով

Հայաստանի Հարկային Եկամուտները Աճած Են 15,2 Տոկոսով

by MassisPost

Պետական պիւտճէի հարկային եկամուտները 2023 թուականի առաջին եռամսեակին գերակատարուած են 14 միլիառ դրամով: Կառավարութեան նիստին ժամանակ այս մասին յայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Աւելին, առաջին եռամսեակի եկամուտները 2022 թուականի առաջին եռամսեակի նկատմամբ աճել են 15,2 տոկոսով կամ շուրջ 60,8 միլիառ դրամով: 2023 թուականի առաջին եռամսեակի ընթացքում հաւաքագրուած գումարներից հարկ վճարողներին վերադարձուել է 93,5 միլիառ դրամ, որը 2022 թուականի առաջին եռամսեակի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով կամ 42,2 միլիառ դրամով», ըսաւ Փաշինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment