ԱՄՆ-ի մէջ գործող «Global Firepower» միջազգային անկախ ընկերութիւնը հրապարակած է պետութիւններու զինուած ուժերու մասին 2022 թուականի զեկոյցը: Ռազմական հզօրութեան վարկանիշը պարզելու համար ուսումնասիրուած է 142 պետութեան զինուած ուժեր:
Համաձայն այդ զեկոյցին` աշխարհի ամենաուժեղ բանակը կը պատկանին ԱՄՆ-ին, իսկ ամենատկարը` Իսլանտային: Հզօրագոյն եռեակին մէջ ԱՄՆ-ին կը յաջորդեն Ռուսիոյ Դաշնութեան (ՌԴ) եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան (ՉԺՀ) բանակները:
Առաջատար տասնեակին մէջ կայ ՆԱԹՕ-ի անդամ 3 երկիր` Միացեալ Նահանգները (առաջին տեղ), Ֆրանսան (7-րդ տեղ) եւ Բրիտանիան (8-րդ տեղ):
Թրքական բանակը կը զբաղեցնէ 13-րդ հորիզոնականը: 2019-ին Թուրքիոյ զինուժը 9-րդ տեղն էր: Ներկայ փուլին իր տեղը զիջած է Փաքիստանին եւ 4 հորիզոնականով յետընթաց ունեցած է:
Թուրքիոյ կը յաջորդէ Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) զինուժը` զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը:
Կը նշուի, որ վարկանիշային այս սանդղակին մէջ ներառուած չէ երկիրներու միջուկային հզօրութեան գործօնը:
Ռազմական հզօրութեան առաջին տասնեակը` ստորեւ.
- ԱՄՆ
- Ռուսիա
- Չինաստան
- Հնդկաստան
- Ճափոն
- Հարաւային Քորէա
- Ֆրանսա
- Բրիտանիա
- Փաքիստան
- Պրազիլ