Home ՀԱՅԱՍՏԱՆ Սահմանը Հատած Ատրպէյճանցին Ինքնակամ Յանձնուած Է Հայաստանի Իշխանութիւններուն

Սահմանը Հատած Ատրպէյճանցին Ինքնակամ Յանձնուած Է Հայաստանի Իշխանութիւններուն

by MassisPost

Յունիս 12-ի առաւօտեան Գեղարքունիքի մարզի Արեգունի գիւղը յայտնուած է Ատրպէյճանի Գետաբեկի շրջանի Նովոսարաթովքա գիւղի բնակիչ, 1994 թուականի ծնունդ Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ինչպէս «Արմէնփրես»-ին տեղեկացուցած է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գիւղի վարչական ղեկավար Սոս Յովհաննիսեանը, ատրպէյճանցիին առաջինը նկատած է գիւղի բնակիչներէն մէկը, որ Արեգունիի ամառնային ճամբարի պահակն է:

«Հենց նա էլ ատրպէյճանցուն ուղեկցել էր վարչական գրասենեակ: Մեր մէջ խօսակցութիւնն ընթացաւ  առանց թարգմանչի, քանի որ ինքս, երկար տարիներ ապրելով Ատրպէյճանի շրջանի հայաբնակ գիւղերից մէկում, ինչ-որ չափով տիրապետում եմ ատրպէյճաներէն լեզուին: Զրոյցին մասնակցեց նաեւ մեր համագիւղացի Ներսիկ Պետրոսեանը, ով աւելի լաւ է տիրապետում ատրպէյճաներէնին: Ատրպէյճանցին իր մօտ չունէր որեւէ փաստաթուղթ կամ զէնք: Նրա պատմածով՝ ինքը Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւն է՝ ծնուած Քալմիքիայում: Հայրը ատրպէյճանցի է, մայրը՝ ուքրանուհի: Ինքը եղել է վեց տարեկան երեխայ, երբ բաժանուել են ծնողները: Ուքրանուհի մայրը լքել է Էլշանին ու իր եղբօրը, եւ նրանց խնամքը մնացել է հօր ուսերին, ով եւ վերադարձել է Ատրպէյճան եւ երեխաներին յանձնել մանկատուն: Մանկատնից դուրս գալուց յետոյ Էլշամը թափառականի կեանք է վարել, տարբեր տեղերում չարքաշ ու ծանր աշխատանք կատարել, ապա յայտնուել է Գետաբեկի շրջանում՝ հովուութիւն անելու: Ապրել է կենցաղային ծանր պայմանների մէջ ու որոշել է հեռանալ Ատրպէյճանից: Իր պատմելով՝ քարտէզով երկար է ուսումնասիրել տեղանքը եւ համոզուել, որ ամենամօտիկ ու յարմար կէտը Հայաստանն է, դրա համար էլ հօտը թողել եւ անցել է Հայաստան: Նրա պատմելուց յետոյ ես հրաւիրեցի Հայաստանի ԱԱԾ (Ազգային Անվտանգութեան Ծառայութեան) ներկայացուցիչներին, որոնց  եւ յանձնուեց մեր սահմանը հատած ատրպէյճանցին»,- ներկայացուց Սոս Յովհաննիսեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment