Home ՀԱՅԱՍՏԱՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Ժողովուրդին Համերաշխութեան Ու Միասնականութեան Կոչ Ըրաւ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Ժողովուրդին Համերաշխութեան Ու Միասնականութեան Կոչ Ըրաւ

by MassisPost

Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը Հայաստանի համար անվտանգային առկայ սպառնալիքներուն յանդիման հայ ժողովուրդին համերաշխ ու միասնական ըլլալու կոչ ըրաւ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այդ մասին ըսաւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրին մէջ լրագրողներու հետ զրոյցի ընթացքին։

«Հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին։ Առկայ անվտանգային սպառնալիքների յանդիման լինենք համերաշխ, լինենք միաբան ու միասնական, որպէսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրը եւ անխռով՝ ազգային մեր կեանքը։

«Սիրելի հայ ժողովուրդ, ապրենք առ Աստուած ապաւինութեամբ, հաւատքով ու յոյսով,  հզօր աննկուն, չտկարանանք դժուարութիւնների առջեւ։ Մեր Սուրբ նահատակների բարեխօսութեամբ Աստուած երկնային բարձունքներից հեղելու է մեր կեանքին խաղաղութեան, ապահովութեան ու անվտանգութեան իր օրհնութիւնները։ Մշտահունչ պահենք մեր հոգիներում եւ մեր սրտերում աղօթքն առ Աստուած։ Աստուած միշտ օգնական է լինելու եւ պահապան է լինելու մեր ժողովրդին այսօր եւ յաւիտեանս։ Ամէն»,- նշեց Գարեգին Բ.։

Հարակից Նյութեր

Leave a Comment