Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Արմէն Ենգոյեանի «Առաջնագծում» Լուսանկարչական Ցուցահանդէսը

Արմէն Ենգոյեանի «Առաջնագծում» Լուսանկարչական Ցուցահանդէսը

by MassisPost

Շուշիի արուեստի կենտրոնում բացուել է Արմէն Ենգոյեանի հեղինակած «Առաջնագծում» լուսանկարչական ցուցահանդեսը` նուիրուած ՀՀ Անկախութեան հռչակման 25-րդ տարեդարձին: Ձեռնարկը կեանքի է կոչուել «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի եւ «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի աջակցութեամբ: Սա «Առաջնագծում» ֆոտոշարքի վաթսուն էսքիզների երկրորդ ցուցադրութիւնն է. առաջինը կայացել էր ս.թ. սեպտեմբերին Երեւանում` Թէքէեան Կենտրոնում:

Շուշիում ցուցահանդէսի բացմանը ներկայ էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախեան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալյանը, Շուշիի եւ Քաշաթաղի շրջվարչակազմերի ղեկավարներ, արուեստասէրներ Շուշիից, Ստեփանակերտից ու Բերձորից, ինչպէս նաեւ ուսանողներ, զինուորականներ:

Ցուցահանդէսը, որի կարգախօսն է «Մեր ապագան յուսալի ձեռքերում է», անդրադառնում է ապրիլեան հերոսամարտերին եւ իր մէջ ամփոփում է հայ ժողովրդի ապրելու եւ արարելու ցանկութիւնն ու ձգտումը: Հեղինակն իրականում սահմանագիծ մեկնել էր ոչ թէ լուսանկարելու նպատակով, այլ որպէս երկրապահ, կամաւոր անդամագրուելով «Մերգելյան» ջոկատին: Հանդիպելով երիտասարդ հերոսներին, անտարբեր չի մնացել եւ փորձել է իւրովի մատուցել այդ օրերի փաստագրութիւնը, սահմանային կեանքը:

Նայելով առաջնագծում կանգնած զինուորների աչքերին, մտածում ես, թէ ինչքան մեծ է հայ ժողովրդի հաւատն առ Աստուած եւ հասկանում, թէ ինչ հայրենասէր սերունդ է դաստիարակուել  անկախության 25 տարիների ընթացքում: Զինուորների հայեացքներում տեսնում ես բարութիւն, ապագայի նկատմամբ հաւատ ու յոյսեր: Աստված պահապան հայ զինուորին ու մեր ժողովրդին:

«Առաջնագծում» ցուցահանդէսը Շուշիի արուեստի կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. Նոյեմբերի 30-ը:

Հայ լուսանկարիչ Արմէն Ենգոյեանը ծնուել է Երեւանում 1955թ-ին: Աւարտելով Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է որպէս փականագործ, ռոբոտային համակարգերի նախագծող, ճարտարապետ, գծագրութեան եւ համակարգչային նախագծման ուսուցիչ, ինչպէս նաեւ Հայաստանի GPS համակարգի համար ծրագրի ստեղծման խմբում: Հայկական բնակավայրերի պաշտպանական գործողութիւնների մասնակից է: Աշխատանքային առօրեայ գործունէութեան ընթացքում զբաղուել է լուսանկարչութեամբ: Իսկ վերջին տարիներին ամբողջովին իրեն նուիրել է սիրուած աշխատանքին: 2012թ. ՀՀ Մշակոյթի նախարարութեան «Իմ եւ մեր յաղթանակները» մրցոյթում արժանացել է 3-րդ մրցանակի: Արմէն Ենգոյեանի լուսանկարները բազմիցս տպագրուել են հայաստանեան եւ արտասահմանեան ամսագրերում, թերթերում, ցուցադրուել են Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հունգարիայում, ԱՄՆ-ում:

3

dsc_0998

dsc_1207

dsc_0465

dsc_0875

Հարակից Նյութեր

Leave a Comment