Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Դանիէլ Վարուժան Հեճինեան Պարգեւատրուած Հայաստանի Հանրապետութեան Զոյգ Մետալներով

Դանիէլ Վարուժան Հեճինեան Պարգեւատրուած Հայաստանի Հանրապետութեան Զոյգ Մետալներով

by MassisPost

Ամերիկահայ նկարիչ եւ համայնքային գործիչ Դանիէլ Վարուժան Հեճինեանը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրուեց Երախտագիտութեան մետալով, ինչպէս նաեւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ազգային ժողովի նախագահի ոսկէ մետալով

Այս տարուայ Սեպտեմբերին Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում յայտնուեցին էլեկտրոնային վահանակներ շնորհաւորանքի ուղերձով՝ նուիրուած ՀՀ եւ Արցախի անկախութիւնների 25-րդ տարեդարձին:

Էլեկտրոնային վահանակների հեղինակը ամերիկահայ նկարիչ եւ համայնքային գործիչ Դանիէլ Վարուժան Հեճինեանն էր, ով տուեալ ժամանակաշրջանում գտնւում էր Հայաստանում՝ անկախութեանը նուիրուած արդիւնակատարութիւնին մասնակցելու նպատակով:

l-25th-anniversaryՎահանակներն արտացոլում են Երևանի Կասկադը՝ վերածննդի խորհրդանիշով, Ծիծեռնակաբերդը, Արարատ լեռը, Արցախի դրօշի գոյնի թեւերով յաղթական արծիւը, որոնցով նկարիչը պատկերում է մեր կարեւորագոյն ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը:

«Իմ եւ «Արւեստի Խաղաղութիւնը» կազմակերպութեան www.peaceofart.org անունից շնորհաւորում եմ Հայաստանի եւ Արցախի անկախութեան 25-րդ տարեդարձը`բարձրացնելով 6 էլեկտրոնային վահանակներ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ամենաբանուկ մայրուղիների վրայ՝ ցանկանալով Հայաստանում  եւ Արցախում տեղի ունեցող զոյգ հանրապետութիւնների անկախութեան 25-րդ տարելիցին նուիրուած տօնակատարութիւններին մասնակից դարձնել նաեւ սփիւռքահայութիւնը, ինչպէս նաեւ օտարերկրացիներին՝ ամրապնդելով հայրենիք-սփիւռք կապը»,- իր խօսքում ասաց «Արուեստի Խաղաղութիւնը» կազմակերպության  www.peaceofart.org հիմնադիր նախագահ Դանիէլ Վարուժան Հեճինեանը:

«Արուեստի Խաղաղութիւնը» www.peaceofart.org անշահույթ կրթական կազմակերպութիւն է՝ հիմնուած 2003 թ-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում,  որն օգտագործում է արուեստի համընդհանուր լեզուն՝ նպաստելով հակամարտութիւնների խաղաղ լուծմանը՝ առանցք ընդունելով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, ինչպէս նաև Հայաստանի հեղինակութեան բարձրացումը արտերկրում: Յաճախակի բարձրացնելով նմանատիպ վահանակներ՝ կազմակերպութիւնը խթանում է Հայաստան-սփիւռք կապերի սերտացմանը, ինչպիսիք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի այցը Պոստոն ողջունող վահանակը, Արցախի քառօրեայ պատերազմին նուիրուած վահանակը. «Աջակցենք Արցախում ընթացող հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը» խորագրով, ինչպէս նաև ԼՂՀ կառավարութեան կողմից Արցախին աջակցելու համար ստեղծուած կայք-էջի հասցէով:

Սեպտեմբերի 20-ին, նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարեդարձի կապակցութեամբ, հայրենիք-սփիւռք կապերի ամրապնդման և հայապահպանման գործում ներդրած աւանդի, մշակոյթի եւ արուեստի բնագաւառներում ձեռք բերած ակնառու հաջողութիւնների համար Դանիէլ Վարուժան Հեճինեանը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրուեց Երախտագիտութեան մեդալով, ինչպէս նաև հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար պարգևատրուեց ՀՀ ազգային ժողովի նախագահի ոսկե մեդալով, որը հոկտեմբերի 11-ին նրան փոխանցեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:

Յատկանշական է նշել նաև, որ 2015թ-ին ՀՀ անկախութեան 24-րդ տարելիցի առիթով եւ իր հայրենանուէր գործունէութեան համար Դանիէլ Վարուժան Հեճինեանը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրուեց Մովսէս Խորենացի մետալով, իսկ 2014թ-ին Երեւանի ազգային պատկերասրահում՝ սփիւռքի նախարարութեան կողմից կազմակերպուած անհատական ցուցահանդէսի կապակցութեամբ արժանացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան Արշիլ Կորգի մետալին:

Հեղինէ Գեւորգեան

Հարակից Նյութեր

Leave a Comment