Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութենէն յայտնած են, որ Tour of Armenia-ն արդէն դուրս եկած է Հայաստանի սահմաններէն՝ յայտնուելով միջազգային մարզական եւ լրատուական հարթակներու ուշադրութեան կեդրոնին։
«Աշխարհի տարբեր երկրների լրատուամիջոցներ անդրադառնում են Հայաստանում կայանալիք միջազգային արհեստավարժ հեծանուավազքին՝ ներկայացնելով ոչ միայն մրցաշարը, այլեւ Հայաստանի մշակոյթը, քաղաքներն ու զբօսաշրջային ներուժը։
«Սեպտեմբերի 10-13-ը Tour of Armenia-ն կը միավորի միջազգային հեծանուամարզի աշխարհը Հայաստանի ճանապարհներին՝ Գեղարքունիքից մինչեւ Տաւուշ, Լոռի, Երեւան։
«Մրցաշարի միջազգային լուսաբանումը հնարաւորութիւն է տալիս միլիոնաւոր մարդկանց տարբեր երկրներում տեսնել Հայաստանը՝ որպէս միջազգային մարզական միջոցառումների անցկացման եւ զբօսաշրջութեան գրաւիչ ուղղութիւն»,- կ’ըսուի հաղորդագրութեան մէջ:



