Home ՀԱՅԱՍՏԱՆ ԵՄ-ն 2022-ին Արձանագրած Է, Որ ՀՀ Ներխուժում Եղած Է, Ցաւօք, ՀԱՊԿ-ը Չէ Արձանագրած. Ռուբինեան

ԵՄ-ն 2022-ին Արձանագրած Է, Որ ՀՀ Ներխուժում Եղած Է, Ցաւօք, ՀԱՊԿ-ը Չէ Արձանագրած. Ռուբինեան

by MassisPost

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը ԱԺ-ի մէջ ԵՄ առաքելութեան համաձայնագրի վաւերացման նախագիծի քննարկման ընթացքին արձագանգելով Աղվան Վարդանեանին, որ փաստական սխալ տուեալներ կը ներակայացնէր, ըսաւ. «Ոչ թէ սկզբից 32, յետոյ 31, այլ 31 ոչ-ներգաւառային, այլ առաւել մէկ՝ Արծուաշէնը։ Եւ երկրորդը՝ ինչ վերաբերում ՀՀ ինքնիշխան տարածքների բռնագրաւմանը, դրանց մի մասը բռնագրաւուել է 90-ականներին, եւ մի բան էլ յիշեցնեմ, որ ԵՄ դիտորդական առաքելութեան մասին պայմանաւորուածութիւնը ձեռք է բերուել 2022 թուականի Հոկտեմբերին, եւ ուզում եմ յիշեցնել, որ դրան նախորդել էր 2022 թուականի սեպտեմբերեան յարձակումը, որով բռնագրաւուեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, որ ԵՄ ներկայացուցիչները որակել են որպէս ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, ցաւօք, ՀԱՊԿ-ը դա չի որակել այդպէս», ըսաւ ան։

Հարակից Նյութեր

Leave a Comment