Home ՀԱՅԱՍՏԱՆ Ներկայ Դրութեամբ Սիւնիքի Մէջ Զօրքերու Կուտակում Չկայ, Իրադրութիւնը Յարաբերականօրէն Կայուն Է․ ԳՇ Պետ

Ներկայ Դրութեամբ Սիւնիքի Մէջ Զօրքերու Կուտակում Չկայ, Իրադրութիւնը Յարաբերականօրէն Կայուն Է․ ԳՇ Պետ

by MassisPost

«Ներկայ դրութեամբ Սիւնիքում զօրքերի կուտակում չկայ, ՀՀ ԶՈՒ-ն ուշի-ուշով հետեւում է հակառակորդի շարժերին, չկան այնպիսի կուտակումներ, որը ներկայացնում էք»։

Այս մասին «Եռաբլուր» զինուորական պանթէոնին մէջ լրագրողներու հետ զրոյցի ժամանակ ըսաւ Զինուած Ուժերու ԳՇ պետ Էտուարտ Ասրեանը՝ արձագանգելով լրագրողի դիտարկման, թէ Սիւնիքի ուղղութեամբ զօրքերու կուտակում կայ:

«Իրադրութիւնը գնահատւում է յարաբերականօրէն կայուն։ Ինչ վերաբերում է նրան, որ Ներքին Հանդում ատրպէյճանական դիրքեր կան, ապա շփման գիծը մի այնպիսի կառուցուածք Է, որը ե՛ւ հակառակորդի կողմից, ե՛ւ մեր կողմից դիրքեր են տեղադրուած։ Եթէ հակառակորդը ունի 20 դիրք, մի այդքան էլ մենք ունենք: ՀՀ Զինուած Ուժերը ներկայ դրութեամբ զբաղեցրած բնագծում կատարում է իր առջեւ դրուած խնդիրները», վստահեցուց ան։

Հարակից Նյութեր

Leave a Comment