Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանը Որեւէ Պահի Պատրաստ Է Թուրքիոյ Հետ Սահմանի Բացման․ ԱԽ Քարտուղար

Հայաստանը Որեւէ Պահի Պատրաստ Է Թուրքիոյ Հետ Սահմանի Բացման․ ԱԽ Քարտուղար

by MassisPost

Հայաստանը որեւէ պահի պատրաստ է Թուրքիոյ հետ սահմանի բացման եւ յարաբերութիւններու կարգաւորման:

Լրագրողներու հետ զրոյցին այս մասին ըսաւ Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

«Հայաստանը պատրաստ է որեւէ պահի սահմանի բացմանը եւ յարաբերութիւնների կարգաւորմանը: Պայմանաւորուածութիւն է եղել, որից մէկը` Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն է: Հայկական եւ թուրքական կողմը քննարկումներ են անցկացնում, եւ կը շարունակենք աշխատանքն այդ ուղղութեամբ` յոյս ունենալով, որ դա հնարաւորինս շուտ տեղի կ’ունենայ», ըսաւ Գրիգորեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment