Home ՀԱՅԱՍՏԱՆ Համաշխարհային Դրամատունը 2022-ին Տարածաշրջանին Մէջ Ամենաբարձր Տնտեսական Աճը Կանխատեսած Է Հայաստանի Համար

Համաշխարհային Դրամատունը 2022-ին Տարածաշրջանին Մէջ Ամենաբարձր Տնտեսական Աճը Կանխատեսած Է Հայաստանի Համար

by MassisPost

Համաշխարհային Դրամատունը Եւրոպայի եւ Կեդրոնական Ասիոյ երկիրներու շարքին 2022-ի արդիւնքով ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսած է Հայաստանի համար` 10.8 տոկոս:

Այս մասին տեղեկութիւնը տարածուած է Համաշխարհային Դրամատան հրապարակած «Համաշխարհային Տնտեսական Հեռանկարներ (Յունուար, 2023)» զեկոյցով:

Ինչ կը վերաբերի տարածաշրջանի երկիրներուն, ապա 2022-ի համար Ատրպէյճանի տնտեսական աճը գնահատուած է 4.2 տոկոս, Վրաստանինը` 10 տոկոս, իսկ Թուրքիայինը` 4.7 տոկոս:

Համաշխարհային Դրամատան կանխատեսմամբ` 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը պիտի կազմէ 4,1 տոկոս, իսկ 2024-ին` 4,8 տոկոս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան Յունուար 10-ի իր ասուլիսին հաւանական համարած էր, որ 2022-ի ՀՆԱ աճը պիտի ըլլայ 12,5-13 տոկոսին մօտ: Իսկ 2023 թուականին համար 7 տոկոս տնտեսական աճ նախատեսուած է:

Հարակից Նյութեր

Leave a Comment