Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Փաշինեանը Գնում է Մենատիրութեան Ճանապարհով». Շարմազանով

«Փաշինեանը Գնում է Մենատիրութեան Ճանապարհով». Շարմազանով

by MassisPost

Նիկոլ Փաշինեանը կ’երթայ բռնատիրութեան (տիքթաթուրայի) ճանապարհով: Այս մասին Ազգային Ժողովէն ներս լրագրողներու հետ զրոյցի ժամանակ նշած ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլոյ խօսնակ Էտուարտ Շարմազանովը:

Հարցին, թէ արդեօք ՀՀԿ-ն ծրագիր ունի, թէ խորհրդարանական ընտրութիւնները որ ճանապարհով պիտի ըլլան, սահմանադրական փոփոխութիւններու եւ խորհրդարանի ինքնալուծարման ճանապարոհով պիտի երթանք, թէ վարչապետի հրաժարականի ճանապարհով, Շարմազանովը պատասխանած է. «Նախ չի յայտարարուել, որ մէկ տարուայ ընթացքում պէտք է ընտրութիւն լինի: Յղում է արուել կառավարութեան ծրագրին, որն ընդունուել է խորհրդարանի կողմից: Բայց ինչ կը լինի 1 կամ 6 ամիս յետոյ, ոչ ոք չի կարող ասել: ՀՀԿ-ն որեւէ քննարկում չի արել: ԱԺ-ն ընտրուել է մինչեւ 2022 թուականը: Խորհրդարանը կը պաշտօնավարի մինչեւ 2022 թուականը, թէ կը լինեն արտահերթ ընտրութիւններ, կախուած է քաղաքական ուժերի բանակցութիւններից, ներքին ու արտաքին մարտահրաւէրներից: Այսօր ես պատրաստ չեմ դրա մասին սպառիչ պատասխան տալ»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի հանդիպման, Շարմազանովը նկատած է, որ այդ հանդիպումը ցոյց տուաւ, որ ԱԺ-ն ոչ թէ կառավարութեան կցորդն է, այլ օրէնսդիր մարմինը առանձին իշխանութեան ճիւղ է, կառավարութեան գործընկերն է, ոչ թէ կցորդը: Որեւէ մէկին թոյլ չենք տայ պատգամաւորների ու ԱԺ-ի վրայ մատ թափ տալ եւ փորձել սեփական օրակարգը շանթաժով անցկացնել»:

Ան ընդգծած է, որ ՀՀԿ-ն պատրաստ է երկխօսութեան. «Ցանկացած հարցի շուրջ, որոնք ծառացած են Հայաստանի ու Արցախի առջեւ, պատրաստ ենք կառավարութեան գործընկերների հետ երկխօսել, բայց ոչ երբեք ընդունել նրանց գերակայութիւնը խորհրդարանի նկատմամբ»:

Շարմազանովը յայտարարած է, որ Օգոստոս 17-ի հանրահաւաքին վարչապետի ելոյթէն հետեւութիւն ըրած է, որ ան բռնատիրութեան ճանապարհով կ’երթայ. «Փաշինեանը գնում է ոչ թէ ժողովրդավարութեան ճանապարհով, այլ գնում է դիկտատուրայի ճանապարհով: Բայց պարոն Բաբլոյեանի հետ նրա հանդիպումը յոյս է ներշնչում, որ ի վերջոյ, ՀՀ-ում ժողովրդավարութեան, բազմակարծութեան միջոցով հարցեր քննարկելու ճանապարհը դեռ չի սպառուել»:

Օգոստոսի 17-ի հանրահաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեան յայտարարած էր, որ իրենք կրնան սահմանադրական փոփոխութիւններ նախաձեռնել, որպէսզի հնարաւոր ըլլայ արտահերթ ընտրութիւնները:

Հարակից Նյութեր

Leave a Comment