Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանը Կը Դառնայ «ԱԲ Գործարաններու Պարտէզ». ԲՏԱ Նախարար

Հայաստանը Կը Դառնայ «ԱԲ Գործարաններու Պարտէզ». ԲՏԱ Նախարար

by MassisPost

«Հրազդանի մէջ արհեստական բանականութեան (ԱԲ) հսկայ կեդրոնի կառուցումը մօտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերութեան համահիմնադիր Ալեքսանդր Եսայեանի հետ այսօր տեղում ծանօթացանք պաշտօնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին եւ ենթակառուցուածքների պատրաստուածութեանը»։ Ֆէյսպուքի իր էջով այդ մասին գրած է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետեանը:

«Այս նախագիծը ոչ միայն հզօր ճարտարապետական կառոյց է, այլեւ Հայաստանի ապագայի արհեստագիտական տնտեսութեան կարեւորագոյն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել համաշխարհային «ԱԲ գործարանների պարտէզի», որտեղ գերհզօր հաշուարկային հնարաւորութիւնները, տեղական տաղանդն ու նորարարական բնապահպանական համակարգը կ’աշխատեն փոխլրացմամբ։

«Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծաւալը կազմում է 500 միլիոն տոլար, իսկ երկրորդ փուլի աւարտին ընդհանուր ներդրումները կը հասնեն շուրջ 4 միլիառ տոլարի։

«Այս հսկայ նախագիծը կը դառնայ տարածաշրջանի խոշորագոյնը։ Գործարկումից յետոյ 200.000 քառակուսի մեթր տարածքում կ’աշխատի աւելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։

«Մինչեւ 2027 թուականի աւարտը GPU-ների թիւը կը գերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell եւ Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականութեան հաշուարկային հզօրութեամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

«ՀՀ կառավարութեան եւ Firebird ընկերութեան համատեղ համագործակցութեան շնորհիւ Հայաստանը արհեստագիտութիւնների սպառողից վերածւում է աշխարհին արհեստական բանականութեան բարձր արհեստագիտական արդիւնք եւ լուծումներ առաջարկող

Հարակից Նյութեր

Leave a Comment