Home ՀԱՅԱՍՏԱՆ Եթէ Սահմանադրութեան Նախագիծը ԱԺ-ի Մէջ Չ’անցնի, Անոր Կը Հետեւի Արտահերթ Խորհրդարանական Ընտրութիւն. Միրզոյեան

Եթէ Սահմանադրութեան Նախագիծը ԱԺ-ի Մէջ Չ’անցնի, Անոր Կը Հետեւի Արտահերթ Խորհրդարանական Ընտրութիւն. Միրզոյեան

by MassisPost

«Եթէ Սահմանադրութեան նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետեւում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւն»:

Ճեպազրոյցի ժամանակ այս մասին ըսած է արտաքին գործերու եւ միջազգային առեւտուրի նախարար Արարատ Միրզոյեան։

«Երբ Կառավարութիւնը բերում է Սահմանադրութեան նախագիծ, քուէարկութեամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթէ չի անցնում, դրան հետեւում է խորհրդարանական ընտրութիւն: Դա իմ իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է»,- նշած է ան:

«Չեմ կարող պատկերացել կամ յիշել մի իրավիճակ, որ մի կառավարութիւն բերի Սահմանադրութեան նախագիծ, դա չանցնի, դրանցից յետոյ արտահերթ ընտրութիւններ չլինեն։ Կ’ապրենք, կը տեսնենք»,- ըսած է ան։

Հարակից Նյութեր

Leave a Comment