«Եթէ Սահմանադրութեան նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետեւում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւն»:
Ճեպազրոյցի ժամանակ այս մասին ըսած է արտաքին գործերու եւ միջազգային առեւտուրի նախարար Արարատ Միրզոյեան։
«Երբ Կառավարութիւնը բերում է Սահմանադրութեան նախագիծ, քուէարկութեամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթէ չի անցնում, դրան հետեւում է խորհրդարանական ընտրութիւն: Դա իմ իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է»,- նշած է ան:
«Չեմ կարող պատկերացել կամ յիշել մի իրավիճակ, որ մի կառավարութիւն բերի Սահմանադրութեան նախագիծ, դա չանցնի, դրանցից յետոյ արտահերթ ընտրութիւններ չլինեն։ Կ’ապրենք, կը տեսնենք»,- ըսած է ան։

