Home ՀԱՅԱՍՏԱՆ Հաստատուած Խաղաղութիւնը Կանգնած Է Ընդդիմութեան Կոկորդին, Իրենք Իրենց Կը Պատռտեն. Չախոյեան

Հաստատուած Խաղաղութիւնը Կանգնած Է Ընդդիմութեան Կոկորդին, Իրենք Իրենց Կը Պատռտեն. Չախոյեան

by MassisPost

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարօն Չախոյեան Ֆէյսպուքի իր էջով գրառում կատարած է՝ կարծիք յայտնելով, որ հաստատուած խաղաղութիւնը կանգնած է ընդդիմութեան կոկորդին. չեն մարսեր։

«Իրենց պատառոտում են, պատերով են տալիս, բայց ո՛չ ասելիք ունեն, ո՛չ էլ անելիք։ Միջանցքի մասին ստերին հաւատացող չկայ, նոր սուտ էլ չկայ։ Փողոց դուրս գալն անիմաստ է, մարդ չի միանայ. մի քանի ամսից ընտրութիւններ են, իսկ տեղում նստելով՝ լաւ գիտեն՝ արդէն պարտուել են։

«Վայելէք խաղաղ կեանքը. հաստատուած խաղաղութիւնը թաղելու է ապապետական ընդդիմութեանը, որի նպատակը Հայաստանը մատաղ անելն էր»,- գրած է ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment