ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրութիւն տարածած է՝ տեղեկացնելով. «Ապրիլի 10-ին Հայաստան-Ատրպէյճան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատուածում միջադէպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի հանդիսացող հովիւը մոլորուած հօտին փնտռելիս յայտնուել է Ատրպէյճանի տարածքում: Իրադրութեան բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգութիւն է տեղի ունեցել:
«Միջադէպի հետեւանքով ատրպէյճանական կողմն ունի մէկ վիրաւոր: Հայաստանի Հանրապետութեան ԱԱԾ Սահմանապահ զօրքերը պատրաստ են Ատրպէյճանի Հանրապետութեան Սահմանապահ զօրքերի հետ համատեղ քննութեան: Անկախ համատեղ քննութիւնից ՀՀ Սահմանապահ զօրքերը իրականացնում են սեփական քննութիւնը եւ արդիւնքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակայ է նաեւ հարցը, թէ ինչու եւ ինչպէս են հովիւը եւ հօտը հատել սահմանը:
«Հայկական կողմի համար նման միջադէպերը ցանկալի չեն: Նշենք նաեւ, որ ատրպէյճանական կողմը վերադարձրել է մոլորուած հօտը: Հովիւը նոյնպէս գտնւում է ՀՀ տարածքում»: