Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Արցախի Պետական Հիմնարկներու Պահպանումը Սպառնալիք Է Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան. Ալեն Սիմոնեան

Արցախի Պետական Հիմնարկներու Պահպանումը Սպառնալիք Է Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան. Ալեն Սիմոնեան

by MassisPost

Արցախի պետական հիմնարկներու պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան։ Ազգային Ժողովին մէջ լրագրողներու հետ զրոյցին  այս մասին ըսաւ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը։ Ինչպէս յայտնի է, ՀՀ 2024 թուականի պիւտճէի նախագիծով Արցախի պետական հիմնարկներու պահպանման համար ֆինանսաւորում նախատեսուած չէ։

Հարցին, թէ Արցախի հարցը փակուա՞ծ է, Ալեն Սիմոնեան պատասխանեց․ «Մենք ունենք արցախահայութեան մեծ խնդիր։ Այնտեղ պետականութիւն ստեղծելու կամ պետական հիմնարկներ պահելու եւ զարգացնելու, ինչ-որ բան անելու նպատակ ես չեմ տեսնում եւ համարում եմ, որ դա ՀՀ անվտանգութեանը ուղիղ սպառնալիք է եւ հարուած։ Եւ կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նոյն տրամաբանութեամբ շարժուել»:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment