Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Արժոյթի Միջազգային Հիմնադրամը Տարածաշրջանին Մէջ Ամենաբարձր Տնտեսական Աճը Կանխատեսած Է Հայաստանի Համար

Արժոյթի Միջազգային Հիմնադրամը Տարածաշրջանին Մէջ Ամենաբարձր Տնտեսական Աճը Կանխատեսած Է Հայաստանի Համար

by MassisPost

Արժոյթի Միջազգային Հիմնադրամը կը կանխատեսէ, որ 2023 թուականին Հայաստանի տնտեսական աճը (ՀՆԱ) պիտի կազմէ 7 տոկոս: Այս մասին տեղեկանութիւն հրապարակուած է Արժոյթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) «Համաշխարհային տնտեսութեան հեռանկարներ» նոր զեկոյցին մէջ:

Ապրիլին հրապարակուած կանխատեսման համեմատ ԱՄՀ-ն բարձրացուցած է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, նախորդ զեկոյցին մէջ 2023-ին Հայաստանի մէջ կը կանխատեսէր 5,5 տոկոս տնտեսական աճ:

Արժոյթի Միջազգային Հիմնադրամը 2024-ին Հայաստանի մէջ կը կանխատեսէ  5 տոկոս տնտեսական աճ:

Վրաստանի համար կանխատեսումը 2023-ին 6,2 տոկոս է, 2024-ի համար՝ 4,8 տոկոս: Արժոյթի Միջազգային Հիմնադրամը թէ՛ այս տարի, թէ՛ 2024-ին Ատրպէյճանի մէջ կը կանխատեսէ ընդամէնը 2,5 տոկոս տնտեսական աճ:

2023-ին Թուրքիոյ համար կանխատեսումը 4 տոկոս է, 2024-ին՝ 3 տոկոս: Իրանի մէջ ԱՄՀ-ն 2023-ին կը կանխատեսէ 3 տոկոս տնտեսական աճ, 2024-ին՝ 2,5 տոկոս:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment