Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Դրամատնային Համակարգը 2022 Թուականին Ունեցած Է Պատմականօրէն Ամենամեծ Շահոյթը․ Փաշինեան

Հայաստանի Դրամատնային Համակարգը 2022 Թուականին Ունեցած Է Պատմականօրէն Ամենամեծ Շահոյթը․ Փաշինեան

by MassisPost

Հայաստանի դրամատնային համակարգը 2022 թուականին ունեցած է պատմականօրեն ամենամեծ շահոյթը։ Ազգային ժողովի նիստին այս մասին յայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Դրամատնային համակարգը 2022 թուականին ունեցել է պատմականօրէն ամենամեծ շահոյթը։ Այստեղ կապ ունե՞նք, թէ՞ չունենք։ Ի հարկե, ունենք, որովհետեւ 2018 թուականից Հայաստանի Հանրապետութեան դրամատուները գործում են միայն ու միայն առեւտրային տրամաբանութեան վրայ։ 2018 թուականից ոեւէ մէկը չի կարող ասել, որ ոեւէ մէկին վարկ է տուել կամ ոեւէ մէկին վարկ չի տուել, որովհետեւ Կառավարությունից իրեն ասել են, որ այս մէկին վարկ տուր, այն մէկին վարկ մի տուր։ Չի կարող լինել այդպիսի մի դէպք», շեշտեց վարչապետը։

Փաշինեանի խօսքով՝ այս ամէնը մեծցուցած է դրամատնային համակարգի գրաւչութիւնը։

«Դրամատնային համակարգը բառիս լաւ իմաստով խիստ զարգացնում է ծառայութիւնները եւ այդ ծառայութիւնները դառնում են գրաւիչ, այդ թւում՝ Կառավարութեան որոշումների քաղաքական դիրքորոշումների ծիրին մէջ», եզրափակեց Փաշինեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment