Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանը Մարդասիրական Օգնութեան Երկրորդ Խմբաքանակը Ուղարկած Է Թուրքիա

Հայաստանը Մարդասիրական Օգնութեան Երկրորդ Խմբաքանակը Ուղարկած Է Թուրքիա

by MassisPost

Հայաստանը հայ-թրքական ցամաքային սահմանով` Մարգարայի կամուրջով, մարդասիրական օգնութեան երկրորդ խմբաքանակը ուղարկած է Թուրքիա, Թուիթըրով գրած է Հայաստանի Արտաքին Գործերու Նախարարութեան խօսնակ Վահան Յունանեանը:

Անոր փոխանցմամբ, բեռնատարները ուշ երեկոյեան հատած են սահմանը:

Օգնութեան առաջին խմբաքանակը Հայաստանը Թուրքիա ուղարկեց Փետրուար 11-ին` կրկին ամենակարճ ճանապարհով` 1993-էն փակուած Մարգարայի կամուրջով:

Փետրուար 6-ին Թուրքիոյ աւերիչ երկրաշարժի զոհերուն թիւը անցած է 35 հազարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment