Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ստեփանակերտէն Ոչ Կը Հերքեն, Ոչ Ալ Կը Հաստատեն Լուրերը, Թէ Արցախի Նախագահն Ու Պետական Նախարարը Մոսկուա Գացած Են

Ստեփանակերտէն Ոչ Կը Հերքեն, Ոչ Ալ Կը Հաստատեն Լուրերը, Թէ Արցախի Նախագահն Ու Պետական Նախարարը Մոսկուա Գացած Են

by MassisPost

Արցախի նախագահն ու պետական նախարարը շրջափակումը ճեղքած ու Մոսկուա գացած են. երկու օր է այս տեղեկատուութիւնը կը շրջանառուի, առանց հերքման կամ հաստատման:

«Մամուլում եղած այդ բովանդակութեամբ լուրերը չենք մեկնաբանում», «Ազատութեան» ըսած է Արցախի նախագահի մամուլի խօսնակ Լուսինէ Աւանեսեանը:

Արցախի նախագահի մամլոյ խօսնակը տեղեկութիւնը չի մեկնաբաներ, կառավարութեան լրատուականը նոյնպէս:  Թէ՛ Արայիկ Յարութիւնեանի ու թէ՛ պետական նախարարին լրատուականները չեն ալ հերքեր: Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսեանի տեղեկութեամբ` Արայիկ Յարութիւնեանը արդէն գացած- եկած է, իսկ Ռուբէն Վարդանեանը դեռ Մոսկուա է:

Թէ ի՞նչ ճանապարհով, Պետրոսեանը պատասխանեց. «Մի գուցէ ռուս խաղաղապահների կամ Կարմիր Խաչով է դուրս եկել, յստակ չեմ կարող ասել, բայց որ այստեղ չի գտնւում, դա իրականութիւն է»:

Նախագահ-պետական նախարար խմորումներ են, ըստ Պետրոսեանի, այդ ալ իրենց ոչ միասին, այլ հերթով տարած է Մոսկուա:

«Մենամարտ է գնում, այսպէս ասեմ, Արայիկ Յարութիւնեանը, որ գնաց-եկաւ, ինքը աշխոյժ տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է անցկացնում եւ այդ ամբողջ հանդիպումները միտուած են նրան, որպէսզի Ռուբէնին հանեն այստեղից», ընդգծեց ան:

Տիգրան Պետրոսեան կ’ըսէ, որ այժմ Յարութիւնեանի խմբակիցները լուրեր կը տարածեն, որ Ռուբէն Վարդանեանը կա՛մ պիտի չվերադառնայ, կա՛մ պիտի վերադառնայ հրաժարականի թուղթը ձեռքին. «Տեղեկութիւններ ունեմ, որ Նիկոլ Փաշինեանի հետ էլ է հանդիպել ու տեղեկութիւններ ունեմ, որ Նիկոլ Փաշինեանն էլ է դէմ Ռուբէն Վարդանեանին»:

Հարակից Նյութեր

Leave a Comment