Վարչապետ Նիկոլ Փաշինեան գաղտնիք չի համարեր այն, որ Հայաստանի պետական մարմիններու տարբեր օղակներու մէջ կան փտածութեան դրսեւորումներ:
«Որ տարբեր օղակներում մենք փտածութիւն ունենք, մենք ուրիշ տեղից չգիտենք, մենք գիտենք մեր արած բացայայտումներից ամենատարբեր օղակներում: Վերջին շրջանում շատ աղմկոտ փտածութեան գործեր ենք բացայայտել` Սննդի Անվտանգութեան Տեսչութիւնում, Մաքսային Ծառայութիւնում, Երեւանի քաղաքապետարանի վարչական շրջաններում մէկում, կառավարութիւնում եւ այլն, եւ այսպէս շարունակ», կառավարութեան նիստի ժամանակ ըսաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան:
Վարչապետին խօսքով` կառավարութեան խնդիրը այն չէ, որ փտածութիւն ծաւալի, իրենք ալ բացայայտեն փտածութեան յանցագործութիւնները, այլ իրենց խնդիրն է կանխարգիլել փտածութիւնը:
«Դրա համար Հայաստանում ստեղծուել է Փտածութեան Կանխարգելման Յանձնաժողով», ըսաւ Փաշինեան: