Home Uncategorized Արգենտինահայ Մշակութային Միութիւնը եւ «Շարժում» Մշակութային Միութիւնը Միասին Նշեցին Սարդարապատի յաղթանակի Եւ Հայաստանի Հանրապետութեան Հիմնադրման 100 Ամեակը

Արգենտինահայ Մշակութային Միութիւնը եւ «Շարժում» Մշակութային Միութիւնը Միասին Նշեցին Սարդարապատի յաղթանակի Եւ Հայաստանի Հանրապետութեան Հիմնադրման 100 Ամեակը

by MassisPost

Մայիսը մեր համայն ժողովրդի համար յաղթական ամիսէ եւ պատահական չէ, որ Մայիսի 11-ին  գաղութի   երկու մշակութային միութիւններ՝ Կարանտինային Մշակութային Միութիւնը եւ «Շարժում» Մշակութային Միութիւնը, համատեղ, նշեցին Սարդարապատի հաղթանակի եւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100 ամեակը:

Միջոցառումը կազմակերպուեց «Շարժում» մշակութային կենտրոնի սրահում, ուր օրուայ թեմայով հանդէս եկան Հնչակեան կուսակցութեան անդամ, իրաւաբան, Տաթեւ Ասիլեանը, ՀԲԸՄ-ի Մարի Մանուկեան վարժարանի նախկին տնօրէն Ադոլֆո Քութուջեանը եւ սոցիոլոգ՝ Գաբրիէլ Սիվինեանը, Արգենտինահայ Մշակութային Միութեան անդամ :

Երեք զեկուցումներն էլ լսուեցին, համակ ուշադրութեամբ, արժեւորելով հանդէս եկողների կողմից ներկայացուող նիւթի հետաքրքիր ու մատչելի իրողութիւնը:

argentina-1

Հաղթանակներ միայն միայն զեկուցումներ, առանց երգ ու պարի, առանց արուեստի համ ու հոտի բաւարար չէր լինի, ուստի Մայիսի 24-ին Հայ Կաթողիկէ «Նարեկ» սրահում երկու մշակութային միութիւնների նախաձեռնութեամբ, ավելի քան 250 հանդիսատեսներ վայելեցին Արգենտինահայ Մշակութային Միութեան «Գայանէ» պարախմբի և Անդրես Իստեփյանեանի ղեկավարութեամբ հայկական նվագախմբի ելույթը, ինչպես նաեւ երգիչներ Փաբլո Կույումջեանի, Միրթա Սաթջեանի, Սերխիո Չապրասեանի, դաշնակահար Մխիթար Կուլուզեանի վարպետ կատարումները:

Համերգի աւարտին, երեկոյի խօսնակ Իվան Պիսեգլիա Լոմլոմջեանը հրապարակեց Արգենտինահայ Մշակութային Միության եւ «Շարժում» Մշակութային Միության համատեղ յայտարարութիւնը՝ նուիրուած Սարտարապատի հերոսամարտի եւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման հարիւր ամեակին:

Այս փառապանծ պատմական յաղթանակները, ապահովուել են անառարկելի փաստի շնորհիւ: Միասնականութիւն, միաբանութիւն, ազգային գաղափարի շուրջ հաւաքուելու կարողութիւն:

Անշուշտ եղել են ու կան յաղթանակները սեփականաշնորհելու փաստեր, սակայն պատմութիւնը իր խօսքն ասել է եւ դեռ կասի, բնութիւնն էլ մէկ ծաղկով գարուն չի բերում, մեր փրկությունն  էլ մեր հաւաքական ուժի մէջ է:

Համատեղ յայտարարութեան աւարտին գաղութի յառաջադիմական և ձախակողմեան հատուածի ներկայացուցիչ կազմակերպությունները ընդգծում են. «…Մ ենք  Փարամազի, 20 կախաղանների յետնորդներն ենք, Մարսիկեանի, Շահումեանի եւ Կամոյի ժառանգներն ենք, զօրավար Անդրանիկի, Հայկ Բժշկեանցի, Մարոյի եւ մարշալ Բաղրամեանի յետնորդներն ենք եւ պայքարում ենք ու կտեսնենք ազատ, սոցիալիստական Հայաստան » :

Հարակից Նյութեր

Leave a Comment