Home Uncategorized Դատարկ Թռչնաբոյն – 1,5 Միլիոն Սպաննուած եւ 393,700 Արտաքսուած

Դատարկ Թռչնաբոյն – 1,5 Միլիոն Սպաննուած եւ 393,700 Արտաքսուած

by MassisPost

Ինչպես նախորդ 22 տարիների ընթացքում այս տարի նոյնպէս «Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպությունը  www.peaceofart.org  շարունակում է իր ամէնամեայ ակցիան` Հայոց ցեղասպանութեան 103-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում բարձրացնելով էլեկտրոնային վահանակներ,  հարգելով բոլոր ցեղասպանութիւնների անմեղ զոհերի յիշատակը,  միջազգային հանրութեանը ներկայացնելով  20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողութիւնը՝ որպէս անհերքելի պատմական փաստ՝ կոչ անելով նրա միջազգային ճանաչմանը։

Այս տարուայ վահանակի վրայ պատկերուած է դատարկ եւ փշալարերով պատուած թռչնաբոյն, որտեղ դեռ մնում են բռնի ուժով վտարուած թռչունների փետուրները, ճիշտ այնպէս, ինչպէս հայ ժողովուրդը, որ օսմանեան կայսրութեան հրամանով ստիպուած եղաւ լքել իր բնօրրանը ու բռնել գաղթի, սովի, հալածանքի ու մահուան ճանապարհը:

POA MA0201 ap1

«Վահանակը յիշեցնում է, որ Հայոց ցեղասպանութիւնը խլեց 1,5 միլիոն մարդու կեանք, իսկ 393,700 հայեր արտաքսուեցին իրենց բնակավայրերից և դառան գաղթականներ, լինելով գաղթականի զաւակ, գաղթականութեան մորմոքը զգում եմ խորապէս եւ առաւել ցաւում, որ այս հարցը այսօր էլ շարունակում է մնալ արդիական եւ գլոբալ խնդիր: Սիրիայում շարունակուող պատերազմի պատճառով բազմահազար քաղաքացիներ, այդ թւում հայեր կորցրեցին իրենց կեանքը, ինչպէս նաև ստիպողաբար թողնելով իրենց բնօրրանը՝ բռնեցին գաղթի անյայտ ճանապարհը՝ վերադառնալու անյոյս երազանքով»,-իր խօսքում նշեց արուեստագէտ, «Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութեան նախագահ Դանիէլ Վարուժան Հեճինեանը:

«Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութիւնը անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպութիւն է՝ ձոնուած աշխարհի խաղաղութեան պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր ունեցել են քաջութիւն իրենց կեանքը վտանգելու մարդկութեան բարօրութեան համար։

«Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութիւնն օգտագործում է համընդհանուր արուեստի լեզուն՝ իրազեկելու մարդկային գոյավիճակին՝ նպաստելով հակամարտութիւնների խաղաղ լուծմանը։ «Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութիւնը ծառայեցնում է արուեստն յանուն խաղաղութեան եւ չունի որևէ քաղաքական կամ կրօնական ուղղուածութիւն’ առանցք ունենալով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը  եւ Հայաստանի հեղինակութեան բարձրացումը արտերկրում:

Հեղինէ Գէորգեան

Հարակից Նյութեր

Leave a Comment