Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ պիւտճէտային հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ Գէորգ Պապոյեանը Ֆէյսպուքի իր էջով գրառում կատարած ու նշած է տոլարի արժեզրկման կամ դրամի արժեւորման հիմնական պատճառը:
«2020 թ. Յունուար-Մայիսին դրամատների միջոցով ՀՀ ֆիզիքական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերութիւն) կազմել է 149 միլիոն տոլար:
2021 թ. Յունուար-Մայիսին դրամատների միջոցով ՀՀ ֆիզիքական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 281,5 միլիոն տոլար:
2022 թ. Յունուար-Մայիսին դրամատների միջոցով ՀՀ ֆիզիքական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 612,4 միլիոն տոլար:
Այսինքն` ՀՀ ֆիզիքական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը հաշուետու ժամանակահատուածում 2020 թ. համեմատ աւելացել է 4.1 անգամ, իսկ 2021 թ. համեմատ` 2.2 անգամ», գրած է Պապոյեան: