Home ՀԱՅԱՍՏԱՆ Գէորգ Պապոյեանը` Տոլարի Արժեզրկման Կամ Դրամի Արժեւորման Հիմնական Պատճառին Մասին

Գէորգ Պապոյեանը` Տոլարի Արժեզրկման Կամ Դրամի Արժեւորման Հիմնական Պատճառին Մասին

by MassisPost

Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ պիւտճէտային հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ Գէորգ Պապոյեանը Ֆէյսպուքի իր էջով գրառում կատարած ու նշած է տոլարի արժեզրկման կամ դրամի արժեւորման հիմնական պատճառը:

«2020 թ. Յունուար-Մայիսին դրամատների միջոցով ՀՀ ֆիզիքական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերութիւն) կազմել է 149 միլիոն տոլար:

2021 թ. Յունուար-Մայիսին դրամատների միջոցով ՀՀ ֆիզիքական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 281,5 միլիոն տոլար:

2022 թ. Յունուար-Մայիսին դրամատների միջոցով ՀՀ ֆիզիքական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 612,4 միլիոն տոլար:

Այսինքն` ՀՀ ֆիզիքական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը հաշուետու ժամանակահատուածում 2020 թ. համեմատ աւելացել է 4.1 անգամ, իսկ 2021 թ. համեմատ` 2.2 անգամ», գրած է Պապոյեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment