Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ընդդիմութիւնը Անելանելի Վիճակի Մէջ Է. Ակնյայտ Է՝ 3 Ընդդիմադիր Հիմնական Ուժ Խնդիր Ունի Նուազագոյնի Շեմը Հատելու

Ընդդիմութիւնը Անելանելի Վիճակի Մէջ Է. Ակնյայտ Է՝ 3 Ընդդիմադիր Հիմնական Ուժ Խնդիր Ունի Նուազագոյնի Շեմը Հատելու

by MassisPost

Ընդդիմութիւնը անելանելի վիճակի մէջ է, որովհետեւ ակնյայտ է՝ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարուող կուսակցութիւնները խնդիր ունին նուազագոյն շեմը հատելու։

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան քարոզարշաւի ընթացքին՝ ճեպազրոյցի ժամանակ, այս մասին ըսած է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը:

«Գագիկ Ծառուկեանը մասնակցում է կուսակցութիւնով, որպէսզի 4%-ն իր հին միջոցի հաշուին փորձի հատել: «Հայաստան» դաշինքն ակնյայտ է, որ չի հատելու. 100 հազար ձայն ՀՀ-ում, անհնար բան է, վստահ եմ դրանում: Դրա համար Ռոպերթ Քոչարեանը պատրաստ է գլուխկոնծի տայ, պպզի, բարի խօսի, ասի՝ Տուայ Լիպային է սիրում, վիրաւորի, որ մենք իրեն պատասխանենք:

««Ուժեղ Հայաստան». այդ կազմակերպութիւնն էլ ակնյայտ էր, որ իրենց գաղտնիքը, այդ շղարշը, որ եսիմ որտեղից ինչ-որ իրենք եկել են, որ բան կայ, Մարտին դա անցաւ, յետոյ լոյսերը տուեցին, տեսախցիկները միացրին, եւ պարզ դարձաւ, որ այդ մարդը դ-թ-ի ուղղագրութիւնը չգիտի, ղ-խ-ի ուղղագրութիւնը չգիտի, հայերէն չի ճանաչում, եւ ընդհանրապէս բացի նրանից, որ ինքը չի կարող ՀՀ-ում որեւէ պաշտօն զբաղեցնել, նաեւ պատկերացում չունի՝ ինչից է խօսում»,- նշած է ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment