Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Նպատակս Է Վարչապետի Գործունէութիւնը Աւարտել Այն Պայմաններուն Մէջ, Երբ Խաղաղութեան Համաձայնագիրը Վաւերացուած Կ’ըլլայ. Փաշինեան

Նպատակս Է Վարչապետի Գործունէութիւնը Աւարտել Այն Պայմաններուն Մէջ, Երբ Խաղաղութեան Համաձայնագիրը Վաւերացուած Կ’ըլլայ. Փաշինեան

by MassisPost

«Խաղաղութեան հետ կապուած՝ ես ԱԺ ամպիոնից էլ եմ ասել՝ թէ՛ Հայաստանի ներսում, թէ՛ Հայաստանից դուրս կան տասնեակ պատճառներ, որ խաղաղութեան մեր օրակարգից շեղուենք, գնանք ուրիշ ուղղութեամբ ամէն օր»։

Այս մասին ճեպազրոյցի ժամանակ ըսաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ անդրադառնալով Ատրպէյճանէն հնչող յայտարարութիւններուն։

«Հարցի էութիւնն էլ դա է։ «Հազարան բլբուլը» հայկական ազգային հեքիաթն է։ Այդ տեսարանը յիշում էք, չէ՞, որ վերջում ականջները բամբակներով փակում է, որովհետեւ բարձունքի ճանապարհին ձայներ են հնչում, տարբեր յայտարարութիւններ են հնչում։ Երբ այդ յայտարարութիւններից մէկի պատճառով շեղւում է հերոսը, քար է դառնում։

«Եւ եթէ մեր պատմութիւնը պատկերացնենք որպէս մի վերելք, որը մենք պէտք է յաղթահարենք, ապա այնտեղ լիքը քարեր կան։ Մեր ռազմավարութիւնն այն է, որ մեր խնդիրը ոչ թէ այն է, թէ ինչ են ասում կողքից, այլ այն, որ մենք գնում ենք մեր նպատակի հետեւից, հակառակ դէպքում հնարաւոր չէ։ Մենք նաեւ մեր պատմութիւնից ենք այս դասը քաղել։

«Իմ նպատակը հետեւեալն է. ես վարչապետի իմ գործունէութիւնն աւարտեմ այն պայմաններում, երբ խաղաղութեան համաձայնագիրը ստորագրուած եւ վաւերացուած է։ Եթէ այդպէս չլինի, ես դա կը համարեմ անձնական ձախողում ինձ համար»։

Հարակից Նյութեր

Leave a Comment