«Հայերի գերկարեւոր արժէքը ինքնիշխանութիւնն է եւ ժողովրդավարութիւնը»:
Հանրային Հեռուստաընկերութեան եթերով այս մասին ըսաւ «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը:
«Հայ ժողովուրդն իր ամբողջ պատմութեան ընթացքում պայքարել է պետականութիւն ունենալու, օտարի լծից ազատուելու, ժողովրդավարութեան հասնելու համար: 2018-ը եւ 2021-ն առաւել եւս ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ժողովրդավարութեան կողմնակիցն է: Դժբախտաբար, Հայ առաքելական եկեղեցւոյ վերնախաւը օտարի հրաման է կատարում եւ պայքարում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան դէմ: Հայաստանը պէտք է ունենայ պետականութիւն, ինքնիշխանութիւն»,- ըսաւ Արամ Սարգսեան:
Ըստ անոր՝ ընդդիմութիւնը կը փորձէ կաթողիկոսը նոյնականացնել Հայ առաքելական եկեղեցւոյ հետ:
«Այսինքն՝ ըստ իրենց՝ եթէ քննադատական բան ես ասում կաթողիկոսի մասին, ուրեմն նոյնն է, որ դա դու ասում ես եկեղեցուն, սուրբ խաչին, Յիսուս Քրիստոսին: Ուղեգիծը տարւում է սրան: Իրականում կաթողիկոսին նոյնականացնում են Յիսուս Քրիստոսի հետ: Այս նոյնականացումը՝ եկեղեցու ու կաթողիկոսի, յօրինուած է, արւում է ուղղորդուած, հիպրիտային պատերազմի տարր է, եւ իմ կարծիքով՝ դա միանշանակ արւում է Ռուսաստանի կողմից»,- ըսաւ Արամ Սարգսեան:

