«Սահմանադրությեան նոր բնագրի մշակման փուլում ենք գտնւում, փոփոխութիւնները կապուած են իշխանութիւնների թեւերի ապակեդրոնացման, զսպման եւ հաւասարակշռման սկզբունքների հիման վրայ»։
Հանրային հեռուստաընկերութեան եթերով այս մասին յայտնած է արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեան։
«Նախ մենք խնդիր ունենք ԱԺ-ի ուժեղացման, որոշում ունենք նաեւ փոխելու ընտրութիւնների կարգը։ Առաջին ընտրութիւնների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարուելու կայուն մեծամասնութեամբ խորհրդարան ձեւաւորելու սկզբունքից եւ դա թողնել երկրորդ ընտրութիւններին, եթէ առաջինով չի յաջողւում մէկ կուսակցութեան մեծամասնութեամբ կամ դաշինքի միջոցով ձեւաւորել խորհրդարան, այսինքն՝ երկրորդ փուլ չի լինելու, երկրորդ ընտրութիւն է լինելու»,- ըսած է Սրբուհի Գալեան։
Անոր խօսքով՝ Ազգային Ժողովին աւելի լայն հնարաւորութիւններ պիտի տրուի կառավարութեան ձեւաւորման հետ կապուած. «Այս պահին արդէն կայ որոշում ԱԺ մշտական յանձնաժողովին տալ դերակատարում, օրինակ, նախարարի թեկնածուին կարող է յանձնաժողովը բաց նիստում տալ հարցադրումներ»։

