Home ԻՐԱՒՈՒՆՔ Հայաստանի Մէջ Քաղաքական Բանտարկեալներ Չկան․ Գրիգոր Մինասեան

Հայաստանի Մէջ Քաղաքական Բանտարկեալներ Չկան․ Գրիգոր Մինասեան

by MassisPost

Արդարադատութեան նախարար Գրիգոր Մինասեանի պնդմամբ՝ Հայաստանի մէջ քաղաքական բանտարկեալներ չկան։

Այս մասին վերջինս ըսաւ կառավարութեան նիստէն յետոյ՝ լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ:

«Հայաստանը ժողովրդավար երկիր է այնքանով, որ ամէն օր դու բացում ես ընկերային ցանցերն ու տեսնում, թէ որքան ընդդիմադիրներ ու նրանց փաստաբանները գոհունակութիւն են յայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից։ Իւրաքանչիւր մարդ իր պաշտպանողական ռազմավարութիւնում որոշում է, թէ ինչ ձեւերով է պաշտպանւում: Կան մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակահատուած պետական պաշտօններ են զբաղեցրել, ու նրանց նկատմամբ իրականացւում է քրէական վարոյթ, փաստաբաններն ընտրում են հեշտ պաշտպանուելու միջոցը՝ պարուրելով այդ գործը քաղաքական տարրերով, որ աւելի շատ հետաքրքրի գործն ու լուսաբանուի», նկատեց ան:

Իրականութիւնը, սակայն, ըստ նախարարին, հետեւեալն է․ «Լինի գործող, նախկին կամ ապագայ պաշտօնեայ, Հայաստանում բոլորը պէտք է իմանան ու գիտեն, որ չկան իւրայիններ ու ոչ-իւրայիններ, ու եթէ մարդը կասկածւում է յանցագործութեան համար, իրաւապահները համապատասխան գործողութիւններ են անում»։

Հարակից Նյութեր

Leave a Comment