Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանէն Ադամանդի Արտահանման Ծաւալը Աճած Է 30 Տոկոսով

Հայաստանէն Ադամանդի Արտահանման Ծաւալը Աճած Է 30 Տոկոսով

by MassisPost

Հայաստանէն նախորդ տարի արտահանուած է 30 տոկոսով աւելի շատ ադամանդ, քան 2022 թուականին: Այս մասին ըսաւ տնտեսութեան փոխնախարար Նարեկ Տէրեանը՝ ամփոփելով 2023 թուականի ցուցանիշերը:

2021-ին ստեղծուած է «Հայ-ալմաստ» ընկերութիւնը, որ հումքի ամրապնդող է՝ ադամանդ արտադրողներու համար:

«Ընդհանուր «Հայ-ալմաստը» 58 միլիոն տոլարի հումք է ներգրաւել եւ տրամադրել արտադրողներին: Իսկ ընդհանուր արտահանման ծաւալները մօտ 30 տոկոսով աճել են՝ 2022 թուականի համեմատ», ըսաւ Նարեկ Տէրեանը:

Ըստ անոր՝ ադամանդի արտադրական ծաւալները կ’աճին, նախորդ տարի 2 նոր գործարան բացուած է:

Ոսկերչութիւնը, ըստ փոխնախարարին, եւս կը զարգանայ: Կը նախատեսուի նաեւ ոսկիի վերարտահանման պետական տուրք սահմանել:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment