Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Հայաստանի Մէջ NETFLIX-ի Համար Ֆիլմեր Ու Հաղորդաշարեր Պիտի Նկարահանուին

Հայաստանի Մէջ NETFLIX-ի Համար Ֆիլմեր Ու Հաղորդաշարեր Պիտի Նկարահանուին

by MassisPost

Հայաստանի մէջ NETFLIX-ի համար ֆիլմեր ու հաղորդաշարեր պիտի նկարահանուին։ Այս մասին Ֆէյսպուքի իր էջով գրած է Հայաստանի Ազգային Ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Սիսակ Գաբրիէլեանը։

«Ինչպէս եւ ակնկալում էի, Ֆիլմի օրէնքում վերջերս կատարուած փոփոխութիւնները գրաւիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրությեան համար: Գերմանացի յայտնի դերասան, ֆիլմի արտադրող Թիլ Շվայկերի ներկայացուցչի հետ այսօր ԿԳՄՄ նախարարութիւնում ստորագրեցինք համագործակցութեան յուշագիր: Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասնոց ֆիլմ), որոնք կը նկարահանուեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: Սա կը լինի նոր օրէնքի փաստացի առաջին կիրառումը:

«Յիշեցնեմ. սահմանուած կանոնների պահպանման դէպքում, պետութիւնը ֆիլմարտադրողներին հետ կը վերադարձնի ներդրուած գումարի 10-40 տոկոսը: Յառաջիկայ օրերին ԿԳՄՄ նախարարութիւնը կը հրապարակի համապատասխան ապրանքների, ծառայութիւնների եւ դրանցից օգտուելու կարգն ու պայմանները:

«Ըստ մասնագէտների, տեղի առումով մեր երկիրը բաւականին յարմար է ֆիլմատադրութեան համար: Տարուայ գրեթէ բոլոր ժամանակահատուածներում միաժամանակ կարելի է ե՛ւ ձիւնոտ սարեր ունենալ, ե՛ւ շոգից հալուող ասֆալթ, եւ գեղեցիկ ժամանակից շինութիւններ, փողոցներ, եւ լքուած ու անմարդաբնակ գիւղեր ու գործարաններ», գրած է Գաբրիէլեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment