Home Uncategorized Այլեւս Ակնյայտ Է, Որ Քոչարեանական Ընդդիմութիւնը Ոչ Այլ Ինչ Է, Քան Հայաստանի Մէջ Ռուսաստանի Գործակալական Ցանց. Իոաննիսեան

Այլեւս Ակնյայտ Է, Որ Քոչարեանական Ընդդիմութիւնը Ոչ Այլ Ինչ Է, Քան Հայաստանի Մէջ Ռուսաստանի Գործակալական Ցանց. Իոաննիսեան

by MassisPost

«Մարդիկ գնում` Մոսկուայում խնդրում են, որ Հայաստանը իրենց ձեռքով մատաղ արուի:

Անդրանիկ Թեւանեանի` ռուսաստանեան քարոզչաալիքով  ելոյթից յետոյ այլեւս ակնյայտ է, որ քոչարեանական ընդդիմութիւնը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Ռուսաստանի գործակալական ցանց»:

Այս մասին Ֆէյսպուքի իր էջով գրած է «Իրազեկ քաղաքացիներու միաւորում» հասարակական կազմակերպութեան համակարգող Դանիէլ Իոաննիսեանը՝ շարունակելով.

«Այս մարդիկ ցուցադրական կուլ են տալիս այն, որ Ռուսաստանը դաւաճանել է մեզ ու, հիմա էլ, փորձում է զոհաբերի մեզ` Ատրպէյճանի ու Թուրքիայի հետ իր համատեղ շահերին։

«Անգամ աւելին, այս մարդիկ, ըստ էութեան, Մոսկուայում խնդրում են, որ Ռուսաստանը հէնց իրենց ձեռքերով զոհաբերի մեզ, որ իրենք էլ, երեւի, կողքից մի օգուտ շահէն։

«Այլեւս պէտք է տարանջատել, թէ ով է ընդդիմադիր, իսկ ով օտարերկրեայ գործակալ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment