Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ ԼՂ-ի Մէջ Մարդասիրական Աղէտը Օրէ Օր Աւելի Կը Խորանայ. ՄԻՊ

ԼՂ-ի Մէջ Մարդասիրական Աղէտը Օրէ Օր Աւելի Կը Խորանայ. ՄԻՊ

by MassisPost

Լեռնային Ղարաբաղի մէջ մարդասիրական աղէտը օրէ օր աւելի կը խորանայ. Մարդու իրաւունքներու պաշտպանը խստօրէն կը դատապարտէ Ատրպէյճանի կողմէ Լեռնային Ղարաբաղի մէջ բնակող հայերու հիմնարար իրաւունքներու կոպիտ խախտումները։

«Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը գտնւում է շրջափակման մէջ, եւ երկու ամիս է, ինչ վերջիններս զրկուած են որեւէ տեսակի մարդասիրական օգնութիւնից, այդ թւում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտութեան պարագաներից եւ սննդից։

«Մարդու իրաւունքների պաշտպանն արձանագրում է, որ Ատրպէյճանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը յանգեցրել է բնակչութեան հիմնարար իրաւունքների կոպիտ խախտումների, ներառեալ՝ կեանքի, արժանապատուութեան, ֆիզիքական եւ հոգեկան առողջութեան պահպանման, ազատ տեղաշարժի, անձնական եւ ընտանեկան կեանքի, բնակարանի, կրթութեան, սննդի, բաւարար կենսամակարդակի, ընկերա-տնտեսական եւ մշակութային իրաւունքների։

«Մարդասիրական ճգնաժամը յատկապէս անբարենպաստ ազդեցութիւն ունի խոցելի խմբերի ներկայացուցիչների իրաւունքների վրայ, ինչպիսիք են երեխաները, տարեցները, կանայք, հաշմանդամութիւն ունեցող անձինք եւ այլն։ Մասնաւորապէս, շրջափակման մէջ են գտնւում 30.000 երեխայ, 9.000 հաշմանդամութիւն ունեցող անձ, 20.000 տարէց եւ 60.000 կին։

«Շրջափակման հետեւանքով յառաջացած մարդասիրական աղէտը դրսեւորւում է բնակիչների բնականոն կեանքի բոլոր ոլորտներում», ըսուած է ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի Ֆէյսպուքի էջով։

Հարակից Նյութեր

Leave a Comment