Home ՀԱՅԱՍՏԱՆ Զոհուածին Ծնողը Մեկնած Է Ճակատ, Յետոյ Վկայութիւն Տուած Է, Թէ Ինչպէս Իրենց Ըսած Են՝ Մի Կռուիք, Հողերը Ծախած Է. Յովհաննիսեան

Զոհուածին Ծնողը Մեկնած Է Ճակատ, Յետոյ Վկայութիւն Տուած Է, Թէ Ինչպէս Իրենց Ըսած Են՝ Մի Կռուիք, Հողերը Ծախած Է. Յովհաննիսեան

by MassisPost

Ինծի համար անհասկնալի է՝ ինչպէս կրնայ հայ մարդը իր պետականութիւնը, բանակը դաւաճանել եւ ըլլալ «5-րդ շարասիւն» հակառակորդի ձեռքին։

Հանրային հեռուստաընկերութեամբ հեռարձակուող՝ «Հարցազրոյց Պետրոս Ղազարեանի» հետ 44-օրեայ պատերազմի ռազմական բաղադրիչը թեմայով հաղորդաշարի ժամանակ այս մասին նշած է ռազմական փորձագէտ Արծրուն Յովհաննիսեանը։

«Թէ՛ քրէական գործերով, թէ՛ Քննիչ Յանձնաժողովում առկայ նիւթերով բազմում դրուագներ կան, որտեղ մարդիկ ակնյայտօրէն վարել են հակապետական գործունէութիւն։ Դրանք փաստ են, մենք ունենք մի դրուագ (հիմա անուն չեմ հնչեցնի), ունենք զոհուած զինծառայողի ծնող, ով իր զոհուած որդուն թաղել է Հոկտեմբերի 1-ին կամ 2-ին, յետոյ Հոկտեմբերի առաջին շաբաթում ինքը մեկնել է ճակատ, եղել է մարտական գործողութիւնների տարբեր շրջաններում, մնացել է ճակատում մինչեւ Նոյեմբերի վերջերը, այնուհետեւ կամաւոր վկայութիւն է տուել փաստերով, օրով, տեղով, ժամով, թէ ինչպէս են իրենց ասել՝ մի կռուէք, հողերը ծախած է, դուրս եկէք իշխանութիւնների դէմ», ըսած է ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment