Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ի Գիտութիւն Վեհափառ Հայրապետին, 3 Նախագահներուն Եւ Փորձագիտական Հանրութեան. Ի՞նչ Կ’ուզէ Ատրպէյճանը․ «ՀԺ»

Ի Գիտութիւն Վեհափառ Հայրապետին, 3 Նախագահներուն Եւ Փորձագիտական Հանրութեան. Ի՞նչ Կ’ուզէ Ատրպէյճանը․ «ՀԺ»

by MassisPost

«Հայկական Ժամանակ»ը կը գրէ․

«Միջազգային եւ տարածաշրջանի լարուածութեան պայմաններում յաճախ իսկապէս դժուար է գոյքագրել Հայաստանից Ատրպէյճանի ճշգրիտ պահանջները: Բայց եթէ գնանք գոյքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ատրպէյճանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետեւեալն են.

1) ԼՂ պաշտպանութեան բանակի լուծարում

2) ԼՂ ճանաչում Ատրպէյճանի կազմում` առանց որեւէ` նոյնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն` 0 կարգավիճակով:

3) Միջանցք Հայաստանի տարածքով

4) Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թուականի քարտէզներով (առայժմ յայտնի չէ, թէ ճիշդ ո՞ր քարտէզների մասին է խօսքը)

5) Անհետ կորած ատրպէյճանցիների ճակատագրի պարզաբանում, հնարաւոր է հետագայում Հայաստանին պատերազմական յանցագործութիւնների մէջ մեղադրելու միտումով:

Պէտք է հաշուի առնել, որ վերը նշուած հարցերը թուարկուած են` ըստ սադրիչ գործողութիւնների հնարաւորութեան, թէ որքանով դրանք կարող են Ատրպէյճանի կողմից օգտագործուել Հայաստանի դէմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար:

Սա նշանակում է, որ Ատրպէյճանի հետ համապարփակ խաղաղութեան հասնելու համար պէտք է հասցէագրել այս հարցերը: Հասցէագրել` տուեալ դէպքում նշանակում է կա՛մ բաւարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ատրպէյճանին ստիպել/համոզել հրաժարուել այդ պահանջներից: Կամ` գտնել այլ տարբերակ:

Այս հրապարակումը կարելի է համարել նաեւ պատասխան Լեւոն Տէր Պետրոսեանի այն պնդմանը, թէ իրենք չունեն ամբողջական տեղեկատուութիւն բանակցային գործընթացների մասին: Յաջորդիւ կ’անդրադառնանք հարցին, թէ ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն»:

Հարակից Նյութեր

Leave a Comment