Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Որեւէ Միջանցքի Հարց Մեր Կողմէ Քննարկման Ենթակայ Չէ. ՀՀ Նախագահ

Որեւէ Միջանցքի Հարց Մեր Կողմէ Քննարկման Ենթակայ Չէ. ՀՀ Նախագահ

by MassisPost

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրեան կը վստահեցնէ, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ բանակցութիւններուն ժամանակ որեւէ միջանցքի հարց չի քննարկուիր: Ռուսիոյ հայ համայնքին հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը, յիշեցնելով, որ Ատրպէյճանի նախագահը պարբերաբար կը խօսի միջանցքի մասին, շեշտած է, որ հայկական կողմին համար անընդունելի է որեւէ միջանցքային տրամաբանութիւն:

«Այդպիսի  հարց մեր կողմից ընդհանրապէս չի քննարկւում, այդ հարցը չի քննարկւում նաեւ մեր ռուս եւ եւրոպացի գործընկերների հետ քննարկումների ժամանակ: Այդ հարցը մեր կողմից քննարկման ենթակայ չէ: Մենք այլ հարց ենք քննարկում, Ատրպէյճանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջեւանի հետ: Մենք ասել ենք, որ առարկութիւն չունենք, կարող էք օգտագործել մեր ճանապարհային հնարաւորութիւնները, եկէք մտածենք` ոնց կարող ենք առկայ մաքսային, սահմանային հսկողութեան կարգերը միջազգային գործող միջազգային կանոնների շրջանակներում երկկողմ թեթեւացնել: Եւ քննարկումները սկսուել են: Հետաքրքիր հարց կայ, մենք ասում ենք եկէք սկզբունքները քննարկենք, ատրպէյճանցիներն ասում են մեզ տուէք տուեալներ, թէ որտեղով են անցնելու ճանապարհները:  Մենք ասում ենք, ոչ, եկէք քննարկենք սկզբունքները, որովհետեւ սկզբունքները քննարկելուց յետոյ մնացածը մեզ համար շատ աւելի հեշտ է», ըսած է Խաչատուրեանը:

Ան յաւելած է, որ  Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը կը փափաքի իրականութիւն դարձնել իր հօր` Հէյտար Ալիեւի երազանքը: «Խորհրդային տարիներին Պաքուն Մեղրիով դէպի Նախիջեւան արագընթաց ճանապարհ էր կառուցում, եւ 1987 թուականին, եթէ չեմ սխալւում, այդ ճանապարհը կանգնեցուեց, դժգոհութիւններ եղան, հակամարտութիւն եղաւ: Այդ ճանապարհի շինարարութիւնն է նա ուզում շարունակել: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց տեսականօրէն, եթէ դա  նոյնիսկ հնարաւոր է, կիրառականօրէն հնարաւոր չէր իրականացնել, բարդ տեխնիկական խնդիր է», մանրամասնած է Խաչատուրեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment