Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Այն, Ինչ Մերն Է, Այնտեղ Օտար Զինուած Ուժեր Չեն Կրնար Ըլլալ. Անդրանիկ Քոչարեան

Այն, Ինչ Մերն Է, Այնտեղ Օտար Զինուած Ուժեր Չեն Կրնար Ըլլալ. Անդրանիկ Քոչարեան

by MassisPost

ԱԺ-ի ճեպազրոյցներու ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր՝ Անդրանիկ Քոչարեան անդրադարձաւ ՌԴ նախագահ՝ Վլատիմիր Փութինի յայտարարութիւններուն, որ ՌԴ ԶՈՒ գլխաւոր շտաբը կը գտնուին քարտէզներ։

«Մի մոռացէք, որ մենք՝ 15 հանրապետութիւնները, եղել ենք մէկ ընդհանուր անվտանգային համակարգում եւ ունեցել ենք միասնական ռազմական քարտէզներ։ Եւ այդ քարտէզներով են իրականացուել համապատասխան գործընթացները, որոնք վերաբերում են Սովետական Միութեան զինուած ուժերին։ Բնականաբար, այն, ինչի մասին խօսում էք, այդ քարտէզներից ունի նաեւ ՀՀ-ն»,- ըսաւ Քոչարեան։

Հարցին, թէ արդեօք չի՞ նշանակեր, որ այս կերպով Ռուսաստանը Մինսքի խումբի ձեւաչափէն դուրս կը փորձէ միայնակ լուծել սահմաններու հարցը, Անդրանիկ Քոչարեան պատասխանեց․ «Ինչո՞ւ էք շտապում, մի շտապէք, հանգիստ։ Այս գործընթացը սիրում է համբերութիւն եւ շատ յստակ գործընթաց։ Ինչ վերաբերւում է նրան, որ ՌԴ-ն դուրս է մղում Մինսքի խմբի միւս համանախագահներին, դա այդպէս չի կարող լինել։ Դուք էլ շատ լաւ գիտէք, որ Մինսքի խումբը ձեւաւորուել է տարիներ առաջ՝ յստակ խնդրի առնչութեամբ։ Եւ այդ խնդիրն այսօր էլ առկայ է, Մինսքի խումբը գործում է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցութեանը մեր անվտանգային խնդիրներին, մի մոռացէք, որ հրադադարի ռեժիմը՝ եռակողմ փաստաղթղթի հիման վրայ լուծեց Ռուսաստանը՝ ծանրակշիռ ներկայութեամբ»։ Հարցին, թէ ըստ այդ քարտէզներուն, ո՞ր տարածքներէն դուրս պիտի գան ատրպէյճանական ուժերը, Քոչարեան պատասխանեց․ «Այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինուած ուժեր չեն կարող լինել»։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment