Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՊԵԿ-ի Տուեալներով՝ Այս Տարուայ Յունիսին Աշխատատեղերու Ամենաբարձր Ցուցանիշը Արձանագրուած է

ՊԵԿ-ի Տուեալներով՝ Այս Տարուայ Յունիսին Աշխատատեղերու Ամենաբարձր Ցուցանիշը Արձանագրուած է

by MassisPost

2021-ի Յունիսի տուեալներով` եկամուտ (հարկման պազա) ապահոված աշխատատեղերու թուաքանակը կազմած է շուրջ 643 հազար, ինչ որ 2021-ի Մայիսի համեմատ՝ աւելի է շուրջ 8 հազարով, 2020-ի Յունիսի համեմատութեամբ` 34 հազարով, 2019-ի Յունիսի համեմատութեամբ` 37.5 հազարով, 2018-ի Մայիսի համեմատութեամբ` 80 հազարով, տեղեկացուցած է Պետական եկամուտներու կոմիտէն (ՊԵԿ):

Ըստ ՊԵԿ-ին՝ 2021-ի Յունիսին՝ նախորդ տարիներու նոյն ամիսներու համեմատութեամբ, աճած է նաեւ աշխատատեղերու գիծով յայտարարագրուած եկամուտը (հարկման պազան)` կազմելով շուրջ 139 միլիառ դրամ, որ կը գերազանցէ 2020-ի Յունիսի նոյն ցուցանիշին` 15 տոկոսով, 2019-ի Յունիսի ցուցանիշին` 23 տոկոսով, իսկ 2018-ի Յունիսի ցուցանիշին` 40 տոկոսով:

2021-ի Յունիսին, նախորդ տարիներու նոյն ամսուայ համեմատ, աճած է նաեւ մէկ աշխատատեղին բաժին հասնող եկամուտը (հարկման պազան)՝ կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020-ի Յունիսի այս ցուցանիշը կազմած է 198 հազար դրամ, 2019-ին`187 հազար դրամ, իսկ 2018-ին`177 հազար դրամ:

ՊԵԿ-ը յիշեցուցած է, որ 2020-ի Սեպտեմբերին համար եկամուտ ապահոված աշխատատեղերու թիւը կը կազմէր շուրջ 632 հազար, որ, կոմիտէի գնահատմամբ, աննախադէպ էր, իսկ Հայաստանի վիճակագրական պատմութեան մէջ արձանագրուած ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն, ինչպէս ՊԵԿ-ը կ’ընդգծէ, 2021-ի Մայիսին գերազանցուած է այդ ցուցանիշը`կազմելով շուրջ 635 հազար:

«Արդէն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցուել է 2021-ի Յունիսին (643 հազար)` գերազանցելով նաեւ 2021-ի Մայիս ամսուայ ցուցանիշը», – ըսուած է հաղորդագրութեամբ:

Հարակից Նյութեր

Leave a Comment