Երեւանի Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպանատունը յայտարարութիւն տարածած է.
«Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ուրախութեամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարութեան երկրների զեկոյցի, Հայաստանը գրանցել է ժողովրդավարութեան բարելաւման ամենաբարձր երկամեայ ցուցանիշը, որպիսին այս զեկոյցի պատմութեան ընթացքում դեռեւս ոչ մի երկիր չէր գրանցել։
USAID Armenia- ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան ճանապարհով առաջ տանելու համար»: