Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՍԴՀԿ–ի Յայտարարութիւնը Մարտ 1-ի Տարելիցին Առթիւ

ՍԴՀԿ–ի Յայտարարութիւնը Մարտ 1-ի Տարելիցին Առթիւ

by MassisPost

2008թ-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմութեան ամենասեւ էջերից մեկն է։

Մարտի 1-ին եւ լոյս 2-ի գիշերը խաղաղ ցոյցեր իրականացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացուեց աննախադէպ դաւադրութիւն։ Սեփական ժողովրդի վրայ գործադրուեց բիրտ ուժ, կիրառուեցին մահակներ ու էլեկտրական հարուած հասցնող սարքեր, զէնքեր եւ նռնակներ ։

Երեւանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհուեց 10 մարդ:

12 տարի անց դեռ ոճրագործութիւնը չի բացայայտուել եւ չեն պատժուել սպանութիւնների կատարողներն ու կազմակերպիչները։

Անմեղ 10 զոհերի ընտանիքներում արդեն 12 տարի է գարնան առաջին օրը սգոյ օր է: Լիայոյս ենք, որ իշխանութեան քայլերը՝ ուղղուած Մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւնների հանգամանքների բացայայտմանը, այլեւս սպասեցնել չեն տա եւ իրական մեղաւորները կստանան իրենց արժանի պատիժը։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան անունից մեր ցաւակցութիւնն ենք յայտնում զոհերի հարազատներին։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն
Երեւան Մարտ 1, 2020

Հարակից Նյութեր

Leave a Comment