Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Թիկնապահ Տրամադրելու Առաջարկը Տապալեցաւ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Թիկնապահ Տրամադրելու Առաջարկը Տապալեցաւ

by MassisPost

Վեհափառի անվտանգութիւնը պէտք է պահպանէ ժողովուրդը. եթէ այսօր Վեհափառը չի կրնար շրջիլ ժողովուրդին մէջ, այդ իր խնդիրն է: Այս մասին, 16 Նոյեմբերին, Ազգային Ժողովէն ներս «Յատուկ պետական պաշտպանութեան ենթակայ անձանց անվտանգութեան ապահովման մասին» օրէնքին մէջ լրացումներ կատարելու մասին օրինագիծի քննարկման ժամանակ յայտարարած է «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Սասուն Միքայէլեանը: Նշենք, որ օրինագիծը, որ կը վերաբերէր Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգութեան, տապալեցաւ, կողմ էր ընդամէնը 28 պատգամաւոր:

«Ելք»-էն Ալեն Սիմոնեանն ալ նշեց. «Այսինքն մենք Ամենայն հայոց կաթողիկոսին պէտք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Եթէ կան ինչ-որ մարդիկ, որ կարող են ինչ-որ ոտնձգութիւն անել, կառավարութիւնը դրա պատասխանը տուել է: Վերածել սա, թէ ով է աւելի քրիստոնեայ, ես նման մօտեցմանը դէմ եմ, մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանենք»:

ՀՀԿ-էն Մարգարիտ Եսայեանն ալ ըսած է, եթէ կաթողիկոսը չենք պաշտպաներ, ուրեմն եկէք վարչապետն ալ չպաշտպանենք հայ ժողովրդէն. «Ումի՞ց է պաշտպանուում վարչապետը, հայ ժողովրդի՞ց»:

ՀՀԿ-էն Յակոբ Յակոբեանը աւելի կտրուկ էր. «Մենք վեհափառին ժողովրդից չենք պաշտպանում, այլ պաշտպանում ենք սեռական եւ կրօնական փոքրամասնութիւնից, որոնք դրսից ֆինանսաւորում են եւ պայքարում են հայկական պետականութեան եւ հայ հաւատքի դէմ»:

Իսկ արդէն քուէարկութենէն ետք Սասուն Միքայէլեանը անդրադառնալով օրինագիծին կողք քուէարկած 28 ՀՀԿ-ականներուն, ըսած է. «Ես խորհուրդ կը տայի յաջորդ խորհրդարանում այս 28 հոգուն դասել սրբերի դասին: Երկրորդ, իրենց կառավարութեան ժամանակ է ատելութիւն առաջացել կաթողիկոսի նկատմամբ: Նրանք պէտք է այդ ժամանակ կարողանային կանխել դա: Եթէ այսօր մեր կաթողիկոսը լինէր իր դիրքերում, երբեւիցէ նման օրէնք չէր մտնի ԱԺ: Մենք պաշտում ենք մեր եկեղեցին, բոլորս էլ առաքելական եկեղեցու հաւատացեալ ենք: Մեռնեմ Աստծուն, ոչ թէ ձեւական այս քարիերիսթներին»:

Հարակից Նյութեր

Leave a Comment