«Սահմանային ցանկացած լարում բացասաբար է ազդում բանակցութիւնների վրայ», յայտնեց Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը` խօսելով հայ-ատրպէյճանական սահմանին վերջին միջադէպին մասին, երբ Սիւնիքի մէջ սպաննուեցաւ շարքային զինուոր Դաւիթ Վարդանեանը:
«Բնականաբար, ցանկացած լարում սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրայ, եւ դա նաեւ պատճառ է եղել, որ մենք դեռեւս սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զօրքերը ետ քաշուեն, որպէսզի սահմանին կայունութիւն լինի: Ի դէպ, սահմանային անվտանգութիւնը շարունակում է մնալ օրակարգում, մենք կը քննարկենք եւ յոյս ունենք լուծումներ կը գտնենք, որպէսզի սահմանին լարումներ չլինեն», ըսաւ Գրիգորեանը: